Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել են Ջերմուկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2019 18:15

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետների կողմից Ջերմուկի համայնքապետարանում իրականացված ուսումնասիրության նյութերի հաշվետվության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Վայոց ձորի մարզային վարչությունների ու Ջերմուկի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել են Ջերմուկ համայնքի ղեկավարի ապօրինությունները:

Մասնավորապես, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և դրանք օգտագործելով համայնքի և պետության օրինական շահերին հակառակ՝ 2006 թվականին կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք՝ իբր Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին օդանավակայանի տարածքը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում: Դրա հիման վրա ստանալով համայնքի ավագանու համաձայնությունը՝ 60 հա մակերեսով նշված հողատարածքը ներկայացրել է աճուրդի, ինչից հետո չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների կարգը և ձևական աճուրդ կազմակերպելով՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի որդուն օտարել է 486.000.000 դրամ կադաստրային արժեքի 30 տոկոսով՝ 153.300.000 դրամով:

Բացի այդ, նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ 2018-2019 թվականներին Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, իրենց պարտականությունները չկատարելու պայմաններում, օգտվելով տեխնիկական հսկողություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրինության անգործությունից, Ջերմուկ համայնքի Հեր-Հեր գյուղի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերության տնօրինությունը նախագծով և նախահաշիվ-ծավալաթերթով նախատեսված աշխատանքները կատարել է մասնակի և կազմելով իրականությանը չհամապատասխանող կեղծ կատարողական ակտեր՝ համայնքի ֆինանսական միջոցներից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի՝ 1.450.000 դրամ:

Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Մոտ ապագայում մեր երկրի համար կպահանջվեն մի շարք նոր բանտեր՝ հատկապես բողոքական խնդիրների առնչությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031