Երեկ եւ այսօր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող առանցքային երկու ակումբների՝ «Փյունիկի» եւ «Ուրարտուի», սեփականատերերը մամուլի ասուլիս էին հրավիրել, որոնց ընթացքում վեր են հանել իրենց տեսանկյունով հայկական ֆուտբոլի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները:
«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը եւ «Ուրարտուի» սեփականատեր Ջեւան Չելոյանցը խոսել են հայկական ակումբային ֆուտբոլում իրենց իրականացրած հսկայական ներդրումների մասին, որոնք, սակայն, սպասվող զարգացումը չեն ապահովում:
Նրանք երկուսն էլ հիմնականում առանձնացնում են հետեւյալ խնդիրները՝ կողմնակալ մրցավարությունը, որը զրոյին է հավասարեցնում ակումբի՝ ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքը, ակումբների համար ենթակառուցվածքներ ստեղծելու հարցում ստեղծվող արհեստական խոչընդոտները, լեգեոներական ֆուտբոլիստների հարցով ընդունված կանոնները եւ Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու անհրաժեշտությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև