Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւծովյան ավազանի երկրներն ունեն մեծ ներուժ, որը ճիշտ օգտագործելու դեպքում, հնարավոր է մասնակիցը դառնալ տնտեսական մեծ նախագծերի. Վահե Էնֆիաջյան

Հոկտեմբեր 01,2019 17:45

Վահե Էնֆիաջյանը ՍԾՏՀ ԽՎ-ում խոսել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայության մասին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն ամփոփել է սեպտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնության, Սոչի քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ վեհաժողովի աշխատանքների ընթացքում քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Փոխնախագահն իր ելույթում անդրադարձել է մեր երկրի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայությանը, որը խոչընդոտ է հանդիսանում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի բնականոն զարգացման համար: «Սեւծովյան ավազանի երկրներն ունեն մեծ ներուժ, որը ճիշտ ու գրագետ օգտագործելու դեպքում, հնարավոր է իրագործել եւ մասնակիցը դառնալ տնտեսական մեծ ու նոր նախագծերի»,- նշել է Վահե Էնֆիաջյանը:
Վեհաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվել են ճանապարհների արդյունավետ զարգացման քաղաքական բաղադրիչները, դրանց կարեւորությունն ու օրենսդրական հարթակներում ակտիվ շփումները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031