Իրանում դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը՝ Հոսեյն Ֆերեյդունին կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Թեհրանի դատարանի խոսնակ Ղոլամ Հոսեյն Էսմաիլին չի բացառել, որ նախագահի եղբորն առաջիկայում հնարավոր է ներկայացվեն մեղադրանքներ նաև այլ հոդվածներով:
Ֆերեյդունին ձերբակալվել է 2017թ. հուլիսին: Քննությունը մանրամասներ չի հաղորդում մեղադրանքի վերաբերյալ, հայտնի է միայն, որ Ֆերեյդունը ներքաշված է մի շարք կոռուպցիոն ֆինանսական սխեմաների մեջ: Ձերբակալության պահին Ֆերեյդունը եղել է Իրանի նախագահի խորհրդականը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ