Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոհանին Երեւանում բողոքի նոտա հղեց ԱՄՆ-ին. «Միջազգային հանրությունը պետք է հակազդի նրա թշնամական մոտեցմանը»

Հոկտեմբեր 01,2019 17:23

«Ուրախ եմ, որ ինձ պատմական հնարավորություն է տրված մասնակցելու այս նիստին՝ այս գեղեցիկ եւ պատմական քաղաք Երեւանում: Ի սրտե շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին՝ այս կարեւոր իրադարձության կազմակերպման եւ արժանի հյուրընկալության համար»,-Երեւանում այսօր ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա շեշտեց, որ միջազգային պարտավորությունների շրջանակում պետությունները պետք է աջակցեն խաղաղության եւ անվտանգության պահպանմանը:

«ԱՄՆ-ի թշնամական եւ միակողմանի մոտեցումները հանգեցրին Իրանի հանդեպ կոշտ պատժամիջոցների: Վերջին տարիներին ԱՄՆ-ն միակողմանի մոտեցումներ է ցուցաբերում՝ հաշվի չառնելով միջազգային պարտավորությունները եւ համաձայնագրերը, խախտելով երկկողմանի համաձայնագրերը: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի ԱՄՆ-ի այս թշնամական եւ միակողմանի մոտեցմանը՝ կայացնելով լուրջ որոշումներ եւ արդյունավետ գործողություններ»,-համոզմունք հայտնեց Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջից ուժի մեջ է մտնելու Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: Դառնալով դրան՝ Ռոհանին նշեց, որ Իրանը պատրաստ է տրամադրել իր բոլոր հնարավորությունները՝ համաձայնագրի շրջանակում կյանքի կոչվելիք առեւտրային գործառույթների համար. «Պատրաստ ենք ընդունել ԵՏՄ անդամ-երկրների ներդրողներին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031