Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«За нашу и вашу свободу». բողոքի ցույց Բաղրամյան 26-ում՝ ի աջակցություն ԵԱՏՄ երկրների քաղբանտարկյալների եւ իրավապաշտպանների

Հոկտեմբեր 01,2019 17:16

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի՝ Բաղրամյան 26-ի մուտքի մոտ իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Նինա Կարապետյանցն ու «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Հայաստան»-ի նախագահ Նատալյա Մարտիրոսյանի հետ բողոքի կարճատեւ ցույց են արել` «за нашу и вашу свободу» կոչով:

Բաղրամյան 26-ում այսօր մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Կարապետյանցն ասաց, որ ցույցի նպատակն էր՝բողոքի ձայն հնչեցնել ի աջակցություն ՌԴ-ում եւ ԵԱՏՄ այլ երկրներում գործընկեր իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների, որոնք անազատության մեջ են, ինչպես նաեւ ի աջակցություն քաղբանտարկյալների.« Ռուսաստանում հատկապես վերջերս մեծ թափ են հավաքել իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները, ապօրինի դատավորությունները: Մենք քաղբանտարկյալներ չունենք, այդ հարցը լուծել ենք, եւ ցանկանում ենք, որպեսզի նույն մթնոլորտը լինի նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում»:

Կարապետյանցն ասաց, որ իրենք ցույցն անում էին Բաղրամյան 26-ի դարպասների մոտ Բելառուսի եւ ՌԴ-ի նախագահները պետք է, որ նկատած լինեին իրենց պաստառները, քանի որ նախագահների եւ պատվիրակությունների ավտոշարասյունը անցել են իրենց մոտով. «Հետո Պուտինի պատվիրակության «ֆուրգոններն» հատուկ կանգնեցին, այնպես, որ մենք մնացինք հետեւում: Վստահաբար, նկատել են մեր ցույցը»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031