Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմն այսօր կրկին միջնորդություն ներկայացրեց մինչև 5 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Ազգային ժողովի նախկին պատգամավորին: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը՝ հերթական անգամ այն անհիմն համարելով:
Որոշման հրապարակումից անմիջապես հետո Գրիգորյանի հարազատները հեռացան դահլիճից։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգադրիչներին կարգադրեց՝ հաջորդ նիստին նշված անձանց թույլ չտալ դահլիճ մտնել։
Միջնորդությունը ներկայացնելիս Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց՝ այսօր նժարի վրա դրված է Գրիգորյանի առողջությունը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: