Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ, մեր ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ սեպտեմբերի 29-ին «Լեչեի» հետ հանդիպման ժամանակ ստացած վնասվածքը որոշակիորեն լուրջ է:
«Ռոմայի»՝ ՀՖՖ-ին ուղարկած պաշտոնական նամակի համաձայն Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի երեք շաբաթ, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստը չի մասնակցի Լիխտենշտեյնի եւ Ֆինլանդիայի հետ կարեւոր հանդիպումներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ