Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-երրորդ երկրներ առեւտրաշրջանառությունը կրճատվել է». Ղազախստանի նախագահ

Հոկտեմբեր 01,2019 16:57

«Միջազգային տնտեսության անկայունությունը հաշվի առնելով՝ առաջիկայում պետք է ուշադրություն դարձնել այն խնդիրներին, որոնք հետեւանքներ կարող են ունենալ: Աշխարհում տնտեսական աճի տեմպի անկումը հատկապես մեր հիմնական առեւտրային գործընկերներ ԵՄ-ի եւ Չինաստանի պարագայում կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ մեզ համար»,-Երեւանում այսօր ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց ԵՏՄ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը:

Նրա խոսքով. «Ընթացիկ տարում արդեն իսկ ականատես ենք առեւտրաշրջանառության ծավալների կրճատմանը: Առաջին կիսամյակի տվյալներով՝ ԵՏՄ-երրորդ երկրներ առեւտրաշրջանառությունը կրճատվել է 2, իսկ անդամ երկրների առեւտրաշրջանառությունը՝ 5%-ով: 28 միլիարդ դոլարի մասին է խոսքը: Համաձայնեք, որ բարենպաստ ցուցանիշ չէ: Մեզ անհանգստացնում է նաեւ դեպի ԵՏՄ երկրներ ղազախական արտադրանքի արտահանման ծավալի կրճատումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031