«Ավանդաբար, Բելառուսի պատվիրակության անունից շնորհակալ եմ ՀՀ-ին` ջերմ ընդունելության համար»,-Երեւանում այսօր ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց ԵՏՄ անդամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«2019թ.-ի մեր աշխատանքների առաջնահերթությունների թվում Նիկոլ Փաշինյանը շեշտեց 3-րդ երկրների հետ առեւտրային կապերի զարգացումը: Այս համատեքստում պետք է դրական գնահատել Իրանի հետ ժամանակավոր առեւտրային գոտու համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերից»,-շեշտեց նա:
Լուկաշենկոյի բնորոշմամբ. «Մեզ համար նույնքան կարեւոր է Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթը, որը ստորագրվելու է այսօր: Ուրախ ենք Երեւանում որպես հյուրերի ողջունել Իրանի նախագահին եւ Սինգապուրի վարչապետին: Այս երկրները մեզ համար նշանակալի գործընկերներ են, իսկ տնտեսական կապերի զարգացման ներուժը մեծ է: Կառավարություններին եւ բիզնեսին պետք է մղել համակցված աշխատանքի»:
Լուկաշենկոն հավելեց, որ հոկտեմբերին ուժի մեջ է մտնելու նաեւ ԵՏՄ-Չինաստան համաձայնագիրը, որը կնպաստի բեռների փոխադրման ծավալների մեծացմանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ