Սեպտեմբերի 20-27-ը Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը և նույն կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի էլբակյանը եղել են Սիրիայի Հանրապետությունում։ Այցի հիմնական նպատակն է եղել Սիրիայի տեղական իշխանությանը հանձնել հայկական խմբի կողմից ականազերծված և մաքրված Հալեպ նահանգի Ալ Հուսեյնի բնակավայրի մոտ գտնվող 91 հազար ք/մ տարածքը։
Ռուբեն Առաքելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց․ «Ականազերծման միջազգային ստանդարտներին համապատասխան՝ կայացավ արարողակարգ, որի ընթացքում համայնքային և տարածքային իշխանության ներկայությամբ նորից զննվում է տարածքը և որից հետո ստորագրվում է ընդունման և հանձման ակտը։ Ականազերծման տարածքները ընդունեցին Սիրիայի Հալեպի ղեկավարությունը, ինչպես նաև հայ համայնքի և ռուսական զորքերի ներկայացուցիչներ։ Հայաստանի կատարած աշխատանքը գոհունակությամբ է ընդունվել նրանց կողմից, քանի որ Հայաստանի հումանիտար առաքելությունը միակն է, որ Սիրիայում ականազերծում է անում» ։
Նազելի Էլբակյանը տեղեկացրեց, որ հայկական խումբը 112 հազար ք/մ տարածք է ականազերծել, նշված 91-ը հազար ք/մ երկու ականադաշտի է պատկանում, իսկ հիմա արդեն երրորդ ականադաշտում են աշխատանքներ իրականացվում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: