«Հատուկ կրճատում կամ աշխատակազմերի փոքրացում չի լինելու: Որոշակի սեղմումներ, կրճատումներ կլինեն, բայց դրանք համատարած եւ մեծ մասշտաբի չեն լինի»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Խոսքը մարզպետարաններում հնարավոր կրճատումների մասին է: Հարցը հնչեցրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Փոխնախարարն ասաց, որ լինելու են գույքագրումներ, ինչի արդյունքում հնարավոր են նաեւ լիազորությունների հստակեցում, խտացում, բայց մասսայական կրճատումներ չեն լինելու:
Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է «Տարածքային կառավարման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Փաթեթով սահմանվում,-հստակեցվում է մարզպետների լիազորությունները: Մարզպետներին տրվում են հավելյալ լիազորություններ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ