Այսօր ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանին երբ ԱԺ-ում մոտեցանք, որ հարցեր ուղղենք՝ պատասխանեց, թե շտապում է, ԱԺ նիստի է: Կատակեցինք՝ մեկ է, լիքը բացակայություններ ունեք, մի հատ այս կողմ, մի հատ այն կողմն ի՞նչ կանի: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանն ամենաշատ բացակայած պատգամավորն է, նա այդ հարցում անգամ գերազանցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Վարդան Ղուկասյանը, լսելով իր բացակայությունների մասին՝ այսպես արձագանքեց. «Ոչինչ, ոչինչ, դու բացակաների մասին մի մտածի: Բողոքականները գիտե՞ս ոնց են նայում՝ երբ «սուրբ գիրքը» նայում են, տակը չեն նայում՝ հարգելի բացակայություն»:
Նա վստահեցրեց, որ իր բացակայությունները հարգելի են եղել՝ հիվանդության պատճառով:
Ավելի ուշ նրա օգնականը բացատրեց, որ Վարդան Ղուկասյանը մարմնի մեջ բեկորներ՝ «ասկոլկաներ» ունի ու խնդիրը դրա հետ է կապված եղել, նաեւ ատամն է բորբոքվել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ