Հոկտեմբերի 1-ի առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Ղրիմի Պրիմորսկի շրջանի մերձակայքում գտնվող «Տավրիդա» ավտոճանապարհին: Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Ղրիմի ՆԳՆ-ի տեղեկատվությունը, վթարը տեղի է ունեցել KIA Optima և Lada Priora մեքենաների մասնակցությամբ:
Վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս հինգը վիրավորվել են: Ականատեսների վկայությամբ՝ KIA Optima-ն եղել է հայկական պետհամարանիշով: Ըստ նախնական տվյալների՝ Lada-ի վարորդը Սիմֆերոպոլից Կերչի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է KIA-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ