Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզպետների «քաղաքական վերահսկողությունը» նվազեցվում է

Հոկտեմբեր 01,2019 14:47

Տարածքային կառավարման մարմինների լիազորություններն այսուհետ կկարգավորվեն ոչ թե նախագահի հրամանագրերով, այլ օրենքով: Առաջարկը կառավարությանն է, նախագիծը քննարկվում է խորհրդարանում: Նախագծով հստակեցվում են նաև մարզպետների լիազորությունները: Փաթեթը խորհրդարանում ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն (լուսանկարում) այսպես հիմնավորեց առաջարկը. «Տարածքային կառավարման մասին օրենքի նախագծով սահմանել ենք տարածքային կառավարման ոլորտում կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները. սահմանել ենք մարզպետների և ընդհանուր, և ըստ հիմնական բնագավառների լիազորությունները, նկարագրել ենք մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջինիս ներկայացվող պահանջները: Սահմանել ենք նաև մարզպետին կից գործող խորհրդակցական մարմնի՝ մարզի խորհրդի ինստիտուտը: Դրա կազմավորման և գործունեության կարգը նախատեսել ենք սահմանել կառավարության կողմից»:

Տարածքային կառավարման մասին օրենքի նախագծում առանձին եւ մեծ մաս է կազմում մարզպետի և նրա ընդհանուր լիազորությունների նկարագրությունը: Փոխնախարարը հավատացնում է` նախագիծը պատրաստելիս փորձել են շատ չշեղվել մինչև այժմ ունեցած պրակտիկայից, արմատական փոփոխությունների խնդիր այս պահին չեն դրել:

Փոփոխություններից երեք կարևորագույն կետերն, ըստ Վաչե Տերտերյանի, հետեւյալն են. «Տարածքային կառավարման մարմինների գործունեությունն այսուհետ կարգավորում է օրենքով, մինչ այդ կարգավորվում էր նախագահի հրամանագրերով: Մենք հաճախ ունենում էինք իրավիճակներ, երբ օրենսդրական փոփոխությունները պետք էր շատ արագ ու սինխրոնիզացված իրացնել նախագահի հրամանագրում: Դա միշտ չէ, որ ստացվում էր՝ ոչ միայն տեխնիկական պատճառներով»:

Երկրորդ կարեւոր կետն այն է, որ տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության դաշտից իրավական և մասնագիտական հսկողությունը տեղափոխում են պետական կառավարման լիազոր մարմին դաշտ: Գործող կարգով նախարարությունն է կրում իրավական և մասնագիտական հսկողության համաչափության, բովանդակության համար քաղաքական պատասխանատվությունը. «Հիմա մենք դա տեղափոխում ենք տարածքային կառավարման լիազոր մարմնի դաշտ: Իսկ մարզպետներին դիտում ենք որպես ինստիտուտներ, որոնք ավելի մոտ են կանգնած համայնքներին և կարող են լիազոր մարմնի գործունեության տիրույթում ներգրավել իրենց մասնագիտական փորձառությունը, գիտելիքները և ոչ ավելի»:

Երրորդ կարևոր փոփոխությունն էլ այն է, որ մարզպետների լիազորությունները նկարագրել են ավելի կոնկրետ, ավելի գործնական ու ավելի արդյունքամետ բառապաշարով: Վաչե Տերտերյանի կարծիքով, դա հնարավորություն կտա մարզպետների գործունեությունն ավելի հստակ ու առարկայական դարձնել և իրացնել մի կարևոր թեզ՝ չափելիության և գնահատման վերաբերյալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vadan says:

    Նախագահի հրամանագիրը 90 տոկոսով copy-paste-են արել ճճճճճճճ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031