Վարչապետ Նիկոլ Փաշինյանն դիմավորում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներին՝ ԵՏՄ անդամ-երկրների ղեկավարներին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, ինչպես նաեւ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին: Այսօր առավոտից նաեւ Փաշինյան-ԵՏՄ նախագահներ առանձին հանդիպումներ են տեղի ունեցել:
Նիստին որպես դիտորդներ եւ հրավիրյալներ մասնակցում են նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում նեղ եւ ընդլայնված ձեւաչափերում կքննարկվեն ԵՏՄ անդամ պետությունների ապրանքաշրջանառությանը, կառույցի բյուջեին, մաքսատուրքերին, միասնական ֆինանսական շուկաներին առնչվող եւ մի շարք այլ հարցեր:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ