Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկ տարի առանց Շառլ Ազնավուրի. Gazeta-ի անդրադարձը լեգենդար շանսոնյեի մահվան տարելիցին

Հոկտեմբեր 01,2019 13:45

 Gazeta.ru կայքն անդրադարձել է լեգենդար շանսոնյե Շառ Ազնավուրի (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) մահվան տարելիցին՝ «Մեկ տարի առանց Շառլ Ազնավուրի» խորագրով հոդվածում:

«Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում՝ հայերի ընտանիքում: Լինելով Էդիթ Պիաֆի աշակերտը՝ նա ելույթ է ունեցել հինգ տարեկանից, իսկ 24 տարեկանում աշխարհահռչակ երգչուհու հետ մեկնել է շրջագայության Միացյալ Նահանգներ: 50-ականներին շանսոնյեի համերգները մեծ պահանջարկ ունեին և նա դարձավ հայտնի աշխարհով մեկ: Արդեն 1956թ. նա շաբաթներ շարունակ ամեն օր՝ օրական երեք անգամ, ելույթ էր ունենում Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում: Այնուհետև սկսվեց համատեղ աշխատանք Ֆրենկ Սինատրայի, Ռեյ Չարզլի, Բոբ Դիլանի, Խուլիո Իգլեսիասի և այլ աշխարհահռչակ աստղերի հետ: Ազնավուրը խաղացել է շուրջ 60 դեր և աշխատել այնպիսի հռչակավոր ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆրանսուա Տրյուֆոն, Կլոդ Շաբրոլը, Ժան Կոկտոն, Կլոդ Լելուշը:

1975թ. Ազնավուրը գրել է «Նրանք ընկան» (Ils sont tombés) երգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա մի շարք երգեր ունի Հայաստանին նվիրված, իսկ 1988թ. շանսոնյեն դրամահավաք է կազմակերպել՝ հաջակցություն Սպիտակի երկրաշարժից տուժածներին: 2008թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Շառլ Ազնավուրին քաղաքացիություն շնորհելու հրաման:

Շառ Ազնավուրը վախճանվել է 2018թ. հոկտեմբերի 1-ին, նրան հուղարկավորել են Փարիզում՝ ընտանեկան գերեզմանատանը, հուղարկավորության օրը Հայաստանում հայտարարվել էր սգո օր»,-գրում է Gazeta-ն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031