Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

««Հայփոստը» մասնավորեցման ցանկից հանելը կամ չհանելը որեւէ կերպ չի առնչվում կոնկրետ Էդուարդո Էռնեկյանին եւ կամ ներկայիս կառավարիչներին». Նարեկ Բաբայան

Հոկտեմբեր 01,2019 13:20

«Հայփոստը» որոշվել է մասնավորեցման գործընթացից հանել:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հարցին, թե ինչո՞ւ որոշվեց պետությանը թողնել, Էդուարդո Էռնեկյանի (լուսանկարում) կառավարման օրոք «Հայփոստում» խնդիրնե՞ր կային՝ պատասխանեց. «Խնդիրների մասին բան չեմ կարող ասել: Մասնավորեցման ցանկից հանելը կամ չհանելը որեւէ կերպ չի առնչվում կոնկրետ Էդուարդո Էռնեկյանին եւ կամ ներկայիս կառավարիչներին: Բանն այն է, որ նպատակահարմար է գտնվել պահպանել փաթեթը պետության ձեռքում եւ իրականացնել հետագայում նոր մրցույթ, որին ենթադրաբար կմասնակցեն ներկայիս կառավարիչները եւ ցանկության դեպքում միգուցե այլ օպերատորներ, բայց նոր նախապայմաններով կառավարիչին կհանձնվի: Դրա համար անհրաժեշտ է հանել մասնավորեցման ցանկից»:

«Հայփոստի» ներկայիս կառավարչի հետ կնքած պայմանագրի ժամկետն ավարտվել է եւ երկարաձգվել է եւս մեկ տարով, որպեսզի այս գործընթացները կազմակերպեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031