Արմեն Ավետիսյանի նվիրաբերած Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի համար կառավարությունը գնորդ է փնտրում: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նա ասաց, որ գույքագրում են անում. «Ընդհանուր առմամբ, անշարժ գույքը եւ ներսում շարժական գույքը շուրջ 16,5 մլն դոլար է կազմում: Ներսի գույքը 300 մլն դրամ է: Առայժմ դեռ հանձնում-ընդունում տեղի չի ունեցել, առաջիկա շաբաթում տեղի կունենա: Մենք հիմա ուղղակի քննարկում ենք լավագույն ձեւով՝ կլինի օտարում, թե հավատարմագրային կառավարման տալու խնդիրը: Դեռ որոշում չկա: Պետք է վերցվի լավագույն առաջարկը, կոմբինացիան եւ դրվի մրցույթի այդ պայմաններով, եթե չլինեն ավելի լավ առաջարկներ, ապա տվյալ առաջարկ անողին…Գին հնչեցնողներ եղել են, բայց ես ոչ կարող եմ այդ գները հնչեցնել, ոչ էլ իրենց անունները տալ: Պետք է ստուգված, վերջնական լինի: Եթե ինչ-որ մեկը եկավ, գին ասեց, դա դեռ որեւէ բան չի նշանակում: Կառավարության որոշման նախագիծ անգամ տալու համար մենք արդեն առաջարկում ենք, որ, օրինակի համար դեպոզիտ լինի, որովհետեւ կարող են գալ ՍՊԸ, ՓԲԸ, ասել այսինչ առաջարկը, որից հետո որոշումը լինի եւ նրանք չիրականացնեն իրենց մասը ու այդտեղ որեւէ պարտավորություն էլ չլինի»:
Հարցին՝ հնարավո՞ր է լավ գնորդ չճարեք ու պետությունն ինքը շահագործի հյուրանոցը՝ Նարեկ Բաբայանը բացառեց այդ տարբերակը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
մի հինգ անգամ կդնեք աճուրդի,գինը կիջեցնեք մինչև սկզբնական արժեքի 20 տոկոսը և ,,կվերցնեք,,:Այդպես են սեփականաշնորհվել ՀՀ գործարան-ֆաբրիկաները 90 ականներին՝փորձը կա……