Եթե ինձ հարցնելու լինեն, կարող եմ ասել, որ Փարաքար համայնքում մի այնպիսի բան տեղի չի ունեցել, որ խառնվենք իրար։ Եղածը համայնքապետի ընտրություն է։ Մարդիկ ընտրել են՝ ում ուզեցել են։ Փաշինյանն է ասել՝ նոր Հայաստանում այլեւս հնարավոր չէ ընտրություն կեղծել։ Վերջացավ։ Իսկ թե ինչու են փարաքարցիները համայնքապետ ընտրել Դավիթ Մինասյանին, դա արդեն ո՛չ Փաշինյանը եւ ո՛չ էլ նրան սպասարկող ընդդիմությունը վիճարկել չեն կարող։
Թող գնան մտածեն, թե ինչու են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներն ընտրել Դավիթ Մինասյանին եւ ոչ թե որեւէ ՔՊ-ականի կամ ՔՊ-ականի սանիկի։ Կոտայքի ՔՊ-ական մարզպետն էլ էր շատ ձեռուոտ ընկել, որ իր թեկնածուն հաղթի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում։ Դե հիմա չստացվեց, ի՞նչ կարող ես անել։ Հո չե՞ս կարող հայտարարել, թե ընտրությունները կեղծվել են։ Նոր Հայաստանում նման բան լինել չի կարող, վերջ, Նիկոլ Փաշինյանն է ասել։
Բայց գանք Փարաքար։ Հա, թույլ տվեք նաեւ նկատել, որ թե՛ Աբովյանը եւ թե՛ Փարաքարը մայրաքաղաք Երեւանին կպած բնակավայրեր են, ինչը նշանակում է, որ ՀՀ իշխանություններին Երեւանի շրջակայքում «սավսեմ նե ուվաժայուտ, սլուշի…»։
Հիմա ես մտածում եմ, որ վիճակն առավել ծանր է համեմատաբար հեռու բնակավայրերում, օրինակ՝ Արարատի մարզում, որտեղ ՔՊ-ական կոկորդիլոսագործը որոշել է էս գլխից ազատվել անցանկալի համայնքապետերից ու աջուձախ գործից ազատում է օրինական ընտրություններով ընտրված մարդկանց։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում