Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում «Հայփոստին». Արկադի Խաչատրյանը` Նարեկ Բաբայանին

Հոկտեմբեր 01,2019 12:25

«Հայփոստ» եւ «Էներգաիմպեքս» ընկերությունները 2017-2020 թվականների մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ, ԲՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարցը ներկայացնող Պետական գույքի կառավարման նախագահ Նարեկ Բաբայանից հետաքրքրվեց` ի՞նչ է սպասվում «Հայփոստին»: Նա հիշեցրեց, որ ժամանակին ծրագիր կար «Հայփոստը» խոշոր բանկ դարձնելու, որը կապահովեր բոլոր գյուղերում, բոլոր ծառայությունների հասանելիություն: Բայց քանի որ այս ծրագիրը բավական մեծ ներդրում էր պահանջում, հետագայում մոտեցումը փոխվեց եւ նախագիծ էր մշակվում`առանց լիցենզիայի, օրենքի ուժով, «Հայփոստին» բանկային գործառնություններ տրամադրելու համար: Այս նախագիծն ի վերջո օրենք չդարձավ եւ ըստ պատգամավորի, շատ լավ եղավ: Բայց նա չի ընդունում մասնավորեցման ցանկից ընկերությունը հանելն այն փաստարկով, որ շրջաններում մասնաճյուղերը կփակվեն: Նա գտնում է, որ մասնավորեցման պայմանագրով կարելի է դա արգելել եւ հարցը լուծել:

«Ո՞րն է կառավարության հայեցակարգը «Հայփոստի» հետ կապված»,- պատգամավորի հարցին ի պատասխան Նարեկ Բաբայանը կրկնեց` հավատարմագրային կառավարման մրցույթ կլինի, պայմանները մշակվում են, նախատեսվում է մի շարք ծառայությունների ավելացում էլ: Պայմանները վերջնական չեն, բանկայինի մասով Նարեկ Բաբայանը հստակ նշել չի կարող, բայց վստահ է, որ մի շարք այլ ծառայություններ գյուղերում հասանելի կլինեն:

Պատգամավորը համաձայն չէ, կարծում է, որ որեւէ հավատարմագրային կառավարիչ չի կարող այդչափ ներդրումներ ապահովել եւ եթե մասնավորեցման ցանկից հանում ենք, նշանակում է խիստ եւ կտրուկ փոփոխություն է լինելու «Հայփոստի» ճակատագրում: Նարեկ Բաբայանը հստակ բան ասել չկարողացավ, միայն ասաց, որ բաժնետոմսերի պահպանումը պետության համար ռազմավարական նշանակություն ունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031