Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյան. «Չփորձեք դատավորին մոտենալ՝ անկախ այն բանից՝ դատավորի կայացրած ակտը ձեր դուրը եկել է, թե ոչ, չփորձեք մոտենալ մի մետրից ավելի». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 01,2019 12:14

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է տեսնում դատավորների նկատմամբ ճնշումների հանգուցալուծումը, հայտնեց. «Վստահ եմ, որ միակ հանգուցալուծումը դա է։ Իշխանությունն է՛լ, ընդդիմադիր ուժերի ղեկավարներն է՛լ պետք է ասեն, որ՝ հարգելի՛ ժողովուրդ, չփորձեք դատավորին մոտենալ՝ անկախ այն բանից՝ դատավորի կայացրած ակտը ձեր դուրը եկել է, թե ոչ, չփորձեք մոտենալ մի մետրից ավելի..»:

– Պարոն Վարդազարյան, դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդողները կալանավորվել են, դատավորի անվտանգությունը ապահովվում է։ Ըստ Ձեզ՝ սա հարցի լուծո՞ւմ է։

– Դա ընդամենը Աննա Դանիբեկյանին առնչվող իրավիճակի լուծումն է, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակի, խնդրի լուծում չէ։ Բացատրեմ՝ ինչու, ինչով է տարբերվում Աննա Դանիբեկյանի դեպքը մյուս դեպքերից։ Ֆիզիկական միջամտություն, այդ երկու անձը այնքան են մոտեցել դատավորին, որ արդեն կարելի է խոսել դատավորի վրա ճնշման եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին կոնկրետ այս գործով։

– Բոլորը ԲԴԽ-ին հարց էին ուղղում՝ ինչու ԲԴԽ-ի կողմից արձագանք չեղավ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի, դատավոր Դավիթ Գրիգորյանի մասով։ Ինչո՞ւ նրանց հարցում ԲԴԽ-ն ոչ օբյեկտիվ գտնվեց։

– Բացատրեմ. Եվրոպական դատարանը ունի բազմաթիվ նախադեպեր հետեւյալի մասին, որ որոշակի պաշտոնատար անձինք կան, որոնք պետք է հանդուրժող լինեն, որ իրենց մասին մամուլում ոչ իրենց ականջի համար հաճելի նյութ է տպագրվում։ Դա վերաբերում է բացառապես սոցիալական ցանցերում, մամուլում տեղ գտած նյութերին, դրա վերաբերյալ դատավորը պետք է հանդուրժող լինի եւ որոշում կայացնելիս էլ կանխատեսի, որ իր որոշումը դուր չի գա X քանակությամբ մարդկանց, մեկ այլ որոշումն էլ այլ խմբի մարդկանց կարող է դուր չգալ։ Սա իմ հստակ մոտեցումն է։ Այն, ինչ գրվում է, տպվում է, պետք է դրա նկատմամբ ավելի հանդուրժող լինել, իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական միջամտությանը, այնքան մոտենան դատավորին, որ նա վախենա, ճնշվի, ահաբեկվի։ Աննա Դանիբեկյանի դեպքը հենց դրանով է տարբերվում մյուս դեպքերից։ Օրինակ, եթե ես լինեի այդ իրավասու անձը, որ կարողանայի արձագանքել, ապա կարձագանքեի ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի միջադեպին, որը եղել է ՍԴ շենքի մոտ՝ բազմաթիվ ոստիկանների առաջ, ինձ համար զարմանալի է՝ ինչու ոստիկանությունը եւ ՍԴ-ն չարձագանքեցին։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031