Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա մրցակցային իրավիճակը խաթարելու քա՞յլ է, թե ոչ». Սերգեյ Բագրատյանը չի հասկանում`ի՞նչ խնդիր է լուծվում «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ցանկից հանելը

Հոկտեմբեր 01,2019 12:06

ԱԺ-ում «Հայփոստ» եւ «Էներգաիմպեքս» ընկերությունները 2017-2020 թվականների մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը`դիմելով հարցը ներկայացնող Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին`ասաց, որ «Էներգաիմպեքս» ընկերությունն ինչ-որ չափով մենաշնորհային արտոնություն ուներ եւ մասնավորեցման գնալով այդ խնդիրը փորձ էր արվում լուծել: Բայց եթե ընկերությունը հանում ենք մասնավորեցման ցանկից, նաեւ խնդիր կարող ենք ունենալ 2018-ին ընդունված օրենքի հետ, որով ազատականացրել ենք էներգետիկայի արտադրությունը եւ արտահանումը:

Նարեկ Բաբայանը հակադարձեց պատգամավորին`համենայնդեպս, «Էներգաիմպեքսից» բացի որեւէ այլ ընկերություն չի ստեղծվել, որը կզբաղվի այդ գործունեությամբ, բայց որ ավելի կարեւոր է, պետական լիազոր մարմինն այս ոլորտի կարգավորումը գտել է իր համար ռազմավարական նշանակություն ունեցող:

Սերգեյ Բագրատյանը ռազմավարականի մասով համամիտ է, բայց կարծում է, որ մի բան մենք պետք է հասկանանք`սա մրցակցային իրավիճակը խաթարելու քա՞յլ է, թե ոչ: Նաեւ միջազգային նորմերին համապատասխանեցնելու հարց կա: «Աշխատելու տեղ ունեք, պետք չի շտապել»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նորից պետական կարգավորման հարթության վրա թողնելով, մենք հնարավորություն ենք ստեղծում մենաշնորհային գործընթացի: Պատգամավորն առաջարկում է զուգահեռաբար, մասնավոր ընկերություններին էլ էլեկտրաէներգիա գնելու եւ արտահանելու իրավունք տալ:

Նարեկ Բաբայանն էլ հստակեցրեց` որեւէ մեկը չի արգելել մասնավոր ընկերությունների գործունեությունը ոլորտում եւ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում, մասնավոր ընկերությունները նույնպես կարող են էլեկտրաէներգիա գնել եւ արտահանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031