Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայփոստի» ղեկավարների բարձր աշխատավարձերը կկրճատվե՞ն

Հոկտեմբեր 01,2019 11:51

ՀՀ ազգային ժողովն այսօր մեկնարկած նստաշրջանում քննարկում է «Հայփոստ» եւ «Էներգաիմպեքս» ընկերությունները 2017-2020 թվականների մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացմամբ, պետական բաժնետոմս ունեցող «Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել է նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Հիմնավորումը հետեւյալն է` էներգետիկայի արտահանման և ներկրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, վաճառելու և արտահանելու գործընթացն առաջարկվում է իրականացնել միայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից:

«Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ ներկայացրել է նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հիմնավորումը հետեւյալն է` ներկայումս «Հայփոստը» ՀՀ ողջ տարածքում, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ՝ անկախ դրանց տնտեսապես անարդյունավետ լինելու գործոնից: Դրա մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայություններն ընկերության համար կդառնան ոչ արդյունավետ, և ՀՀ ողջ տարածքում խիստ ռիսկային կդառնա ունիվերսալ փոստային կապի ամբողջ ծավալով մատուցումը:

Մասնավորեցման ծրագրից հանելու դեպքում, իբրեւ կառավարման արդյունավետ մոդել առաջարկվում է հետագայում կիրառել ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի տեղեկություններով, «Հայփոստի» ղեկավարները բավական բարձր աշխատավարձեր են ստանում: Պատգամավորը հետաքրքրվեց` իսկ այդ հարցն ինչպե՞ս է կարգավորվելու, ո՞րն է պետության դերակատարումը: Նարեկ Բաբայանն ասաց`հավատարմագրային կառավարման անցնելու դեպքում կառավարիչների դաշտ է տեղափոխվում հարցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031