Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի` ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթին ի պատասխան ադրբեջանական կողմը շրջանառության մեջ դրեց նաև «uti possidetis» եզրը. Սամվել Ֆարմանյան

Հոկտեմբեր 01,2019 11:15

Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթին ի պատասխան, ադրբեջանական կողմը, որպես միջազգային իրավունքի և արցախյան հակամարտության կարգավորման պատմաիրավական «աղբյուր» ու «փաստարկ», ի թիվս մեզ վաղուց քաջածանոթ թեզերի, շրջանառության մեջ դրեց նաև «uti possidetis» եզրը: Այն, որքան հիշում եմ, նոր «հղում» է բարձր մակարդակով քննարկումներում ու բանակցություններում: Չեմ անդրադառնում կիրառված այդ եզրույթին, դրա հնարավոր մեկնաբանությանն ու կիրառությանը մեր հակամարտության պարագայում. թող դա անեն միջազգային իրավունքի մասնագետները: Միայն ասեմ, որ այդ վարժությունը, ինչպես նաև հղումը «Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշմանը», ուղիղ հետևանքն էր Նիկոլի կողմից սեպտեմբերի 2-ին թույլ տրված չմտածված ու անզգույշ արտահայտության, թե «Արցախն իր անկախությունը ձեռք է բերել Սովետական Ադրբեջանից»:

Ես սպասում էի, որ վարչապետի աշխատակազմը (ֆեյքերի հայհոյախոսական ֆաբրիկան գործարկելուն զուգահեռ) և ԱԺ-ն (Հրայր Թովմասյանի դեմ կազմակերպված ինքնակործան քաղաքական արշավին զուգահեռ) հանդես կգային արձագանքով` բացատրությամբ, թե ինչու չի կարելի հղում կատարել Ստալինի ճնշմամբ ընդունված կուսակցական այդ որոշմանը, որպես հակամարտության կարգավորման պատմաիրավական փաստարկ և ինչպիսի մեկնաբանություն ու կիրառություն կարող է ունենալ «uti possidetis» նորմը արցախյան հակամարտության պարագայում: Երկու պարագայում էլ ասելիք շատ կա` ի շահ հայկական կողմերի բանակցային դիրքերի ամրացման:

Բայց տղեքը զբաղված են էն ամենով, ինչն իրենց «խելքի բանն» է` ներքին թշնամության, ատելության ու անհանդուրժողականության սնուցմամբ` չգիտակցելով, որ պատմության ընթացքում դեռ ոչ ոքի չի հաջողվել ճիշտ կանխազգալ, թե նման մթնոլորտում ովքեր են դառնում այդ ատելության զոհերը և ինչ գին է այն, սովորաբար, ունենում պետականությունների ապագայի տեսանկյունից:

 

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031