Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե Մար­տի 1-ի գործը բա­ցա­հայտ­ված է, բա ու՞ր է բա­ցա­հայ­տու­մը. «Իրատես»

Հոկտեմբեր 01,2019 10:51

Վեր­ջին մե­կու­կես տա­րում ա­մեն օր սպա­սում ենք, թե վաղն ում են ձեր­բա­կա­լե­լու։ Քրեա­կան գոր­ծե­րի տա­րափ է, իսկ թե դրան­ցից քա­նի­սը տրա­մա­բա­նա­կան ա­վարտ կու­նե­նան, դժ­վար է ա­սել։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի առն­չու­թյամբ իր դի­տար­կում­ներն է ներ­կա­յաց­նում ի­րա­վա­բան, Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի նախ­կին պաշտ­պան ՌՈՒ­ԲԵՆ ՄԵ­ԼԻ­ՔՅԱ­ՆԸ։

-Հան­րու­թյան դա­տին ներ­կա­յաց­վեց դա­տաի­րա­վա­կան բա­րե­փո­խում­նե­րի նոր ռազ­մա­վա­րու­թյու­նը։ Ի՞նչ վե­րա­պա­հում­ներ ու­նեք այս փաս­տաթղ­թի առն­չու­թյամբ և ի՞նչ խն­դիր­ներ եք տես­նում։

-Ռազ­մա­վա­րու­թյուն աս­վա­ծը բա­վա­կա­նին ծա­վա­լուն փաս­տա­թուղթ է են­թադ­րում, ու­նի բազ­մա­թիվ շեր­տեր, ինչ­պես նեղ մաս­նա­գի­տա­կան տի­րույ­թին վե­րա­բե­րող, այն­պես էլ լայն քա­ղա­քա­կան բնույթ ու­նե­ցող հար­ցե­րին։ Փաս­տաթղ­թին միան­շա­նակ գնա­հա­տա­կան տա­լը ճիշտ չէ, պետք է այն տար­բեր մա­սե­րի բա­ժա­նել և քն­նար­կել։ Ե­թե խոս­քը վե­րա­բե­րում է պե­տու­թյան դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ա­պա­հո­վող հատ­ված­նե­րին, դրանք ող­ջու­նե­լի են, քա­նի որ նախ­կի­նում ՀՀ-ի ի­րա­կա­նաց­րած ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րի տրա­մա­բա­նա­կան և սա­հուն շա­րու­նա­կու­թյունն են։ Միևնույն ժա­մա­նակ նույն փաս­տաթղ­թում առ­կա են դրույթ­ներ, մաս­նա­վո­րա­պես` սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի, ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյան գոր­ծիք հան­դի­սա­ցող հայտ­նի հանձ­նա­ժո­ղո­վի ձևա­վոր­ման վե­րա­բե­րյալ, ո­րոնց մա­սով, բնա­կա­նա­բար, վե­րա­պա­հում­ներ կան։

-Ամիս­ներ առաջ Փաշ­ին­յա­նը հայ­տա­րա­րեց, որ Մար­տի 1-ի գործն ամ­բող­ջո­վին բա­ցա­հայտ­ված է: Քրեա­կան գոր­ծե­րի առն­վազն կե­սը Մար­տի 1-ի շուրջ է պտտ­վում։ Ձեր կար­ծի­քով, ի՞նչ չա­փով է այդ գոր­ծը բա­ցա­հայտ­ված, և ինչ­պի­սի՞ ար­դա­րա­դա­տու­թյուն է ի­րա­կա­նաց­վում այս ա­ռու­մով։

-Բազ­մա­թիվ գոր­ծեր կան Մար­տի 1-ի առն­չու­թյամբ։ Դա­տա­րա­նում է հիմ­նա­կան գոր­ծը, բայց դա էլ ան­ջատ­ված է մայր գոր­ծից, ո­րը դեռ նա­խաքն­նու­թյան փու­լում է։ Բա­ցա­հայտ­ված լի­նել-չլի­նե­լը ոչ թե կար­ծի­քի հարց է, այլ փաս­տի։ Եթե բա­ցա­հայտ­ված է, բա ու՞ր է բա­ցա­հայ­տու­մը։ Ե­թե բա­ցա­հայտ­ված է, ու­րեմն քրեա­կան գործ նա­խաքն­նու­թյու­նում չէր լի­նի։ Վար­չա­պե­տի այդ հայ­տա­րա­րու­թյու­նը հեր­թա­կան հիմ­նա­վո­րում­նե­րից մեկն է, որ մեր քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ու­նեն վար­կած (չմո­ռա­նանք, որ նրանք Մար­տի 1-ի հա­կա­մար­տու­թյան կողմ էին), ո­րը ոչն­չով չի տար­բեր­վում Մար­տի 1-ի հա­կա­մար­տող կող­մե­րից մե­կի ժա­մա­նա­կին ձևա­վոր­ված, հե­տո ա­նընդ­հատ քա­րոզ­վող վար­կա­ծից։ Սրա­նից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ այս ողջ գոր­ծըն­թա­ցի նպա­տակն այդ վար­կա­ծի լե­գի­տի­մա­ցումն ու պաշ­տո­նա­կա­նա­ցումն է։ Բո­լոր տե­քս­տե­րը, որ քրեա­կան հե­տապ­նդ­ման մար­մին­ներն են հրա­պա­րա­կում, այս կամ այն չա­փով փոր­ձում են հիմ­նա­վո­րել այդ մո­տե­ցում­նե­րը՝ հաշ­վի չառ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ ի­րա­վա­կան լուրջ խն­դիր­ներ կան, ո­րոնք որ­քան ուշ աշ­խա­տեն, այն­քան ցա­վոտ կլի­նեն պե­տու­թյան հա­մար։ Ե­թե մեր ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­կան հա­մա­կարգն ի զո­րու չլի­նի խն­դիր­ներ լու­ծել, ա­պա ՍԴ-ին կփո­խանց­վի այն, ե­թե վեր­ջինս էլ ի զո­րու չե­ղավ լու­ծել այն, այդ գոր­ծե­րը կտե­ղա­փոխ­վեն Եվ­րո­պա­կան դա­տա­րան։ Յու­րա­քան­չյուր հա­ջորդ փու­լը մեր պե­տու­թյան հա­մար շատ ա­վե­լի ցա­վոտ է լի­նե­լու, ո­րով­հետև այս մա­կար­դա­կի և ո­րա­կի խն­դիր­ներ, մեղմ ա­սած, հազ­վա­դեպ են պա­տա­հում եվ­րո­պա­կան տա­րա­ծաշր­ջա­նում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031