Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Քերականության դասավանդման նորագույն մեթոդները և մետալեզվական արտահայտչամիջոցները սովորողների խոսքում» գիտաժողովը

Հոկտեմբեր 01,2019 10:35

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը, Ռոմանական լեզուների ամբիոնը, Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնը Սորբոն Նուվել – Փարիզ 3 համալսարանի հետ համատեղ նախաձեռնել էին «Քերականության դասավանդման նորագույն մեթոդները և մետալեզվական արտահայտչամիջոցները սովորողների խոսքում» միջազգային գիտաժողովը, որը տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերի 26 – 27-ը Վ. Բրյուսովի անվան համալսարանում:

Այս միջազգային գիտաժողովը վեցերորդ գիտաժողովն էր, որ կազմակերպել էր քերականության դասավանդման նոր մեթոդների ուսումնասիրությամբ զբաղվող GReC (Réseau Grammaires et Contextualisation) խումբը, որտեղ ընգրկված են աշխարհի ավելի քան տասը երկրի առաջատար համալսարանների, այդ թվում՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներ: Հատկանշական է, որ գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանում, որն այս տարի ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախագահությունը: Այն նվիրված էր քերականության դասավանդման նոր մեթոդների, մասնավորապես համատեքստայնացման գծով կատարված հետազոտությունների արդյունքների ամփոփմանը և խմբի հետագա ռազմավարության մշակմանը:

Գիտաժողովը բազմամարդ էր, մասնակիցները ժամանել էին Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Խորվաթիայից, Ռումինիայից, Կիպրոսից և Հայաստանի տարբեր բուհերից:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031