Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանի կոշտ արձագանքը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովին եւ պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովին

Սեպտեմբեր 30,2019 23:45

Այսօր ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը.

«Հարգելի գործընկերներ,

Ներկայում և ապագայում նույնպես, որպեսզի տարբեր երկրներ ապահովեն իրենց

ժողովուրդների անվտանգությունը և խաղաղ կյանքը, անհրաժեշտ է, որ իրենց

անմիջական հարևան երկրների հետ գոնե ունենան խաղաղ համակեցության

պայմաններ, եթե նույնիսկ որոշակի ինտեգրման մակարդակ անհնար է:

Ցավոք, հայտնի պատճառներով Հայաստանի Հանրապետությունն արդեն շուրջ 30 տարի է, ինչ իր չորս հարևաններից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ  չունի համարժեք բնականոն հարաբերություններ: Եթե  երկրորդի հետ այդ իրավիճակի հիմնական  պատճառը մի փոքր այլ է, ապա Ադրբեջանի հետ շատ հստակ է, չնայած երկրորդի դեպքում էլ խնդիրն անուղղակի ձևով պայմանավորված է այս փուլում Արցախի Հանրապետության անկախության դե ֆակտո կարգավիճակով:

Միաժամանակ այս գործընթացը, այն է՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը, կարող է ձգձգվել շատ երկար ժամանակով, իսկ Արցախում ապրող ժողովուրդը պետք է օգտվի միջազգայնորեն ընդունված մարդկանց իրավունքների, կենսամակարդակի ապահովման և անվտանգության բոլոր իրավունքներից:

Դրանցից մեկն էլ տրանսպորտային, մասնավորապես՝ Արցախի օդային խաղաղ երկնքի ապահովումն է. տվյալ դեպքում խոսքը քաղաքացիական ավիացիայի մասին է: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վաղուց արդեն օդանավակայանը պատրաստ է շահագործման, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի և այնտեղ ժամանող հյուրերի, խաղաղ բնակիչների օդային իրավունքների պաշտպանությունը խիստ հարցականի տակ է: Սա կոնկրետ հարց է, և իմ կարծիքով մեր խորհրդարանական վեհաժողովի կողմից պետք է արժանանա իրավական և քաղաքական գնահատականի:

Եթե Ադրբեջանը տարիներ շարունակ հրաժարվում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պահանջը, այն է՝ կոնֆլիկտի շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ, սա նույնպես մեկ հավելյալ ապացույց է այդ երկրի իրական նպատակների մասին:

Դե ինչ, կսպասենք և կհետևենք ապագա զարգացումներին:

Եվ վերջում՝ Ադրբեջանը ցանկություն է հայտնել ադրբեջանա-արցախյան սահմանները հատած երկու ահաբեկիչների փոխանակել մոլորությամբ սահմանին մոտ գտնված և Ադրբեջանի ահաբեկիչներից առևանգված այլ երկու խաղաղ բնակիչների հետ:

Դատեք ինքներդ:

Վերջում ցանկանում եմ անդրադառնալ Ադրբեջանի մեր գործընկերների ելույթներին: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սայիդովը և պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը իրավունք չունեն գնահատական տալու Հայաստանի պատվիրակության աշխատանքներին: Նրանք այստեղ մշտապես զբաղված են ապատեղեկատվություն տարածելով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30