Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները բաց նամակ են տարածել

Սեպտեմբեր 30,2019 23:33

Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի ատենապետին և անդամներին։ Բաց նամակ

Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.

Հարգելի բարեկամներ,

մենք՝ Թուրքիայի հայ համայնքի անդամ հանդիսացող ներքոստորագրյալներս, ուզում ենք մեր մտքերը փոխանցել ձեզ՝ պատրիարքական ընտրության վերաբերյալ որոշումներ ընդունելու նախօրեին։ Որոշումներ, որոնք կենսական են և հիմնովին ազդելու են մեր ապագայի վրա։

Նախևառաջ բոլորս ականատեսն ենք այն բանի, թե համայնքի ներսում առկա  վերջին տասը տարիների կառավարման ճգնաժամը ինչպիսի խորը և բացասական ազդեցություն է թողել հանրության վրա։

Ցավով ենք արձանագրում, որ այս դժվարին տասը տարիներից հետո անցյալ շաբաթ մեզ հասած պատրիարքական ընտրության կանոնադրությունը վտանգում է պատրիարքության բնական թեկնածու հանդիսացող եպիսկոպոսների միջև ընտրություն կատարելու համայնքային իրավունքը, որը ձեռք է բերվել դեռևս 1961 թվականին։ Նկատի առնելով, որ նման իրավունքի ոտնահարումը Թուրքիայի հայերը անհնար է, որ լռությամբ ընդունեն՝ ուզում ենք հավատալ, թե հնարավոր սխալը կանխելու ուղղությամբ բոլոր միջոցները գործի կդնեք և մինչև վերջ կպաշտպանեք մեր համայնքային շահերը։

Պատկան մարմիններին խնդրագիր ներկայացնելով և ընդդիմանալով հայ համայնքի ապագան և ներկան վտանգող նման պարտադրանքի առջև կարող եք հույս և կորով  տալ Թուրքիայի հայությանը։ Այլապես ուզում ենք հիշեցնել, որ կատարվելիք ընտրության օրինականությունը ընդմիշտ կդրվի հարցականի տակ։

Իսկ մեր հանրության առողջ կերպով ներկայացվելը վտանգող բոլոր այս զարգացումներին համակերպվելը ոչ միայն ձեր, այլև ներկայի առջև պատասխանատվություն ունեցող մեր բոլորի ճակատին սև բիծ է դառնալու։ Մաղթում ենք, որ դուք, այս ծանր բեռը ձեր ուսերին կրելով, մաս և բաժին չունենաք այդ ամոթին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը):

Կանոնադրության 25-րդ կետում առաջ է քաշվել 6 պայման, որոնցից բոլորին համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի Կ. Պոլսի պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30