Օպերային ճանաչված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը պետք է երգեր ԵՊՀ 100-ամյակին նվիրված տոնական համերգին, սակայն բեմական հագուստը ձեռքին՝ չի կարողացել ներս մտնել Օպերային թատրոնի գլխավոր մուտքով:
«Մոտեցա գլխավոր մուտքին, անվտանգության աշխատակիցներն ինձ կանգնեցրին ասելով, որ չեմ կարող ներս մտնել: Կմտնեմ, եթե հրավիրատոմս ցույց տամ: Ասացի, որ հրավիրատոմս չունեմ, քանի որ մասնակից եմ, իրենք կրկին ասացին, որ չեմ կարող մտնել: Անգամ անձնագիրս ցույց տվեցի, սակայն դա նրանց ոչինչ չասաց, ստիպված շրջանցեցի ամբողջ շենքը եւ ներս մտա ծառայողական մուտքով»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց օպերային դիվան:
«Մի քիչ ճկունություն է անհրաժեշտ մեր երիտասարդներին, որպեսզի հասկանան, որ ես չեմ այն ահաբեկիչը, որը կարող է վտանգ ներկայացնել: Պետք է կարողանան տարբերել, ոչ թե Խորհրդային Միությունից մնացած ոճով վարվեն՝ հրամանը տված է, չենք թողնում: Սա շատ ցավալի եւ տարօրինակ երեւույթ էր ինձ համար»,-տարակուսանք հայտնեց տիկին Պապյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Էշն ինչ գիտե,ՆՈՒՇՆ ինչ է»….(ժողովրդական):
Բա կազմակերպիչները չասացին որտե՞ղ մնաց տիկին Պապյանը.
Էլի սովետն էր մեղավոր.
Ամեն բան չեն գրի…
«ես չեմ այն ահաբեկիչը, որը կարող է վտանգ ներկայացնել»….
այսինքն, Դուք այն ահաբեկիչն էք, որ վտանգ չի՞ ներկայացնում
վիրաւորանքի պատճառը զուտ անձնական է՝ այն է թէ զինք, Մե՜ծն Աստղին, չեն ճանչցած մուտքի պահակները… հետեւաբար, իրենց գործը կատարած են, անթերի կերպով
կազմակերպիչները թող զինք մուտքէն դիմաւորէին, կամ ալ սովորական մահկանացուներիս պէս, ներս մտնելու արտօնագիր մը թող ունենար
Երանի նրանց ովքեր այդ օրը դահլիճում չէին…. տկար երգեզողություն, ձայնի բացակայություն: Այդպիսին էլ Պապյանի ներկայությունը այդ օրը:
Ի՞նչ դիվա:) – ամոթ է: