Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանի և Արևելյան գործընկերության ասոցացված երկրների պետական կառավարման համակարգի կայացածության համադրումը

Սեպտեմբեր 30,2019 22:44

Հայաստանի և Արևելյան գործընկերության ասոցացված երկրների պետական կառավարման համակարգի կայացածության համադրումը 2019թ. մարտին SIGMA-ն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Ելակետային չափման հաշվետվություն․ պետական կառավարման սկզբունքները» վերնագրով վերլուծությունը, որը հատուկ մեթոդաբանությամբ վերլուծել է ՀՀ պետական կառավարման վեց հիմնական ոլորտները, տվել այդ ոլորտների վերաբերյալ գնահատականներ։

Հաշվետվությունում արտացոլված գնահատականները կարևոր են հատկապես Հայաստանում վերջին շրջանում բարձրացված աղմուկի համատեքստում, ըստ որի՝ իբր ներկայիս իշխանությունները ժառանգել են «ձախողված պետական կառավարման համակարգ»։

SIGMA-ն նման բովանդակությամբ հաշվետվություններ նախկինում կազմել է նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից այլ երկրների, մասնավորապես՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի մասին։ Հայաստանի և այդ երկրների մասին հաշվետվությունների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ մի շարք ոլորտներում Հայաստանը նշված երկրների նկատմամբ առավելություն ունի կամ գտնվում է համարժեք մակարդակում։

Ամբողջական հրապարակումը կարող եք գտնել հետևյալ հղումով

«ԼՈՒՅՍ հիմնադրամ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30