SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ԿԱՎԶ 3270 մակնիշի 35 ՏN 646 համարանիշի ավտոբուսը վարել է Արագածավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա Հակոբ Հակոբյանը։ ԿԱՎԶ-ն բախվել էր ԿԱՄԱԶ մակնիշի 625 AF 61 համարանիշի բեռնատարի հետնամասին կցորդված հրանոթին։
Վթարի հետևանքով ԿԱՎԶ-ի վարորդ Հ. Հակոբյանը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Արայիկ Հարությունյանը, 62-ամյա Սաթենիկ Ալեքսանյանը, 65-ամյա Սուսաննա Վիրաբյանը, 18-ամյա Քրիստինե Եղոյանը, 23-ամյա Մանյա Մովսիսյանը, 30-ամյա Ռուզաննա Առաքելյանը, 54-ամյա Հարություն Հովհաննիսյանը, 16-ամյա Արման Հարությունյանը, Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Մարգարիտա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում