Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատարվածին գնահատական չի տրվում, բայց երբ 2 տղա դատավորին հարց են տալիս, դառնում է քրեական հետապնդում». Փոստանջյան

Սեպտեմբեր 30,2019 20:12

«Այդ հարցի հեղինակն իրականում գործող կառավարության առաջին դեմքն է, որը դատավորներին ասում է «վնգստացող շներ»: Դա է դատավորների հանդեպ անհարգալից վերաբերմունքը»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբելյանի հետ կատարված միջադեպին, ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ օրերս Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը տեսանկարահանել էր դատավոր Աննա Դանիբեկյանին՝ նրան հարցնելով, թե արդյոք ինքը վնգստացող դատավորների թվի՞ն է պատկանում:

Մութաֆյանը, ինչպես նաեւ Սարգիս Օհանջանյանը, որը նկարել է կատարվածը,  կալանավորված են: Դառնալով միջադեպին՝ Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ հարց տալը քրեորեն հետապնդելի արարք չէ: «Հայտնի գաղտնալսումներում կար արտահայտություն ուղղված դատավորին, որ «ուզես-չուզես,  կալանքը պիտի տաս»: Այսպես` կառավարությունը միջամտում է  դատարանների գործունեությանը: Հետո շրջափակեցին դատարաններ, գործընթաց սկսեցին ՍԴ-ի դեմ: Սրանց գնահատական չի տրվում, բայց երբ երկու տղա փողոցում դատավորին հարց են տալիս, դա դառնում է քրեորեն հետապնդելի արարք»,-եզրափակեց Զարուհի Փոստանջյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30