«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս ԱՄՆ կատարած այցը որակապես ոչինչ չի տվել ՀՀ-ին: «Ամերիկահայերը կարոտով են լցված, եւ այդպես նրանք ընդունել են նաեւ Սերժ Սարգսյանին: Տարբերությունը մեծ չէ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր համոզմունք հայտնեց Զարուհի Փոստանջյանը: Նա վստահ է, որ Սերժ Սարգսյանի պարագայում էլ հավաք կկազմակերպվեր, եթե նա նախընտրեր այդ ձեւաչափը: «Երեւելի հանդիպում չի եղել ԱՄՆ-ում: Չկա որեւէ ձեռքբերում, քանզի Փաշինյանն ԱՄՆ-ում լուրջ պաշտոնական հանդիպում չունեցավ»,-նշեց Զարուհի Փոստանջյանը, ապա հավելեց,-«հստակ քաղաքական ուղերձներ չեղան, նկատելի արդյունք չունենք, որն ամրագրված կլիներ որեւէ փաստաթղթով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ