Ինչպես հայտնի է, կոռուպցիոն հանցագործությունները իրենց բնույթով լատենտային են և դժվար բացահայտելի: Թե՛ կաշառքի և թե՛ այլ հանցագործությունների դեպքում չկա տուժող, որը իրավապահներին կհայտնի հանցագործության մասին:
Այդ իսկ պատճառով, կոռումպացված պաշտոնյաներին բացահայտելու համար ներդրվել է ապօրինի հարստացման քրեականացումը, ինչի շնորհիվ պաշտոնյաները զրկված կլինեն ապօրինի եկամուտներով անպատիժ ապրելու հնարավորությունից:
Իրազեկ քաղաքացիների միավորում