Ինչպես հայտնի է, ժողովրդավարական պետության և, առավել ևս, խորհրդարանական պետության գլխավոր ինստիտուտներից են կուսակցությունները: Առանց կայացած կուսակցությունների գործնականում անհնար է ապահովել ժողովրդավարության կայացումը:
Կուսակցությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից, որը ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից: Եվ ուրեմն տրամաբանական է, որ քաղաքացին ինքը որոշի, թե կուսակցությունների համար նախատեսված գումարը կոնկրետ ո՛ր կուսակցությանը փոխանցվի:
Իրազեկ քաղաքացիների միավորում