Երեկ Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող 50-ամյակի կամրջի տակ հայտնաբերվել էր տղամարդու դի․ պարզվել էր նա Նորիկ Մ.-ն է (ծնված 1965 թ.)։
Aravot.am-ը ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե արդյոք տղամարդն ինքնասպա՞ն է եղել․ ցած է նետվել կամրջից։
Մեզ փոխանցեցին, որ իրենք ունեին անհետ կորած տղամարդու վերաբերյալ հաղորդում․ նա հայտնաբերվել է, սակայն դեռևս չունեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։
«Այս պահին ինքնասպան լինելու, կամրջից ընկնելու վերաբերյալ տվյալներ չկան»,-տեղեկացրեցին մեզ՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չունեն, սակայն նախնական վարկածով՝ մահվան պատճառ է հանդիսացել հիվանդությունը՝ կապված սրտի հետ։
Կարդացեք նաև
Փոխանցեցին նաև, որ տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ