Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը Instagram-ի իր էջում գիշերային Երևանից լուսանկարների շարք է հրապարակել: Լուսանկարներն արվել են վարչապետի կողմից:
«#jalanjalan (զբոսանք – խմբ.) գիշերային Երևանի գեղեցիկ փողոցներով…Տեսա Հանրապետության հրապարակի շատրվանները… Տեղի սուպերմարկետներից մեկում համտեսեցի թարմ թխված հայկական ավանդական հացը՝ լավաշը»,- գրել է Սինգապուրի վարչապետը:
Լի Սյանլունը նաև կարճատև տեսանյութ է հրապարակել՝ Երևանում գտնվելու առաջին օրվա մասին:
Հիշեցնենք, որ Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով գտնվում է Երևանում, որտեղ կմասնակցի նաև հոկտեմբերի 1-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ