«Գերբնական կարողություններով օժտված աղջկա մասին նորությունը հաշված ժամերի ընթացքում տարածվեց աշխարհով մեկ: 22-ամյա Սաթենիկ Ղազարյանի աչքից արցունքների փոխարեն բյուրեղապակինեն են թափվում»,-ասում է NTV-ի թղթակից Ալեքսեյ Սիմախինը, որը ժամանել է Հայաստան և ռեպորտաժ պատրաստել Սաթենիկի մասին:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սաթենիկի փոքրիկ որդին ծաղկաման կոտրեց, որից հետո երեխայի մայրը կարծում էր, որ ապակու կտորներից մեկն ընկել է աչքի մեջ: Այդ օրվանից սկսած՝ կինը 3 ժամը մեկ աչքից հանում է մինչև 10 բյուրեղապակի: Դժվար չէ կռահել, որ Սաթենիկը սարսափելի ցավեր է ունենում»,-ասվում է ռեպորտաժում:
Բժիշկները ենթադրում են, որ Սաթենիկի մոտ կարող է լինել ցիստինոզ: Այս հազվադեպ հանդիպող հիվանդության դեպքում լինում է ցիստինի փոխանակության բնածին խանգարում, երբ ցիստինի բյուրեղները կուտակվում են հյուսվածքներում և առաջացնում ներքին օրգանների տարբեր ֆունկցիաների խանգարում։ Ցիստինի բյուրեղները կուտակվում են ոսկրածուծում, թոքերում, աչքի եղջերաթաղանթում և պարենխիմային այլ օրգաններում։
Բայց Մալայանի անվան բժշկական կենտրոնում կարծում են, որ աղջիկը պարզապես բեմադրել է իր հիվանդությունը: NTV-ի թղթակցի հետ զրույցում բուժհաստատության աշխատակից Աննա Հովակիմյանն ասել է, որ կնոջ մոտ Մյունխհաուզենի համախտանիշ է՝ սիմուլյացիոն խանգարում, որի ժամանակ մարդ ձևացնում, չափազանցնում կամ առաջացնում է իր մոտ հիվանդության արհեստական ախտանշաններ:
Կարդացեք նաև
NTV-ի թղթակիցը Սաթենիկի աչքից թափվող բյորեղապակիները ստուգել է ռուսական լաբորատորիաներից մեկում: Ստուգման արդյունքների համաձայն՝ բյուրեղները սովորական կոտրված ապակու մասնիկներ են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ