Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը մտահոգություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օժանդակության անհավասարության վերաբերյալ

Սեպտեմբեր 30,2019 15:55

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որի մեջ արտահայտվում են խորին մտահոգություններ «վերջերս Պաշտպանության Դեպարտամենտի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության կտրուկ աճի և Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական օժանդակության հստակ անհավասարության» վերաբերյալ:

Պետական և Պաշտպանության  դեպարտամենտների քարտուղարներին ուղղված իրենց նամակում Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) շեշտեցին, որ «պատմական հավասարությունը տարածաշրջանային կայունության և ԱՄՆ-ի աշխարհառազմավարական շահերի հիմնաքարն է» և հորդորեցին Պետդեպարտամենտին և Պաշտպանության դեպարտամենտին «լիարժեք պահպանել ԱՄՆ օրենքի նպատակները» և «ապահովել, որպեսզի օրենքի ժամանակավոր փոփոխությամբ տրամադրվող ցանկացած օժանդակություն հավասար լինի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող օժանդակությանը»:

Իրենց նամակը կազմվել է նրանից հետո, երբ Համագումարի անդամներ ու ակտիվիստներ Ներկայացուցիչների Պալատում և Սենատում հանդիպեցին Կոնգրեսի անդամների հետ և մտահոգություններ արտահայտեցին այս անհանգստացնող զարգացման վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատեցին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների և ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը` ի նպաստ Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների հետագա առաջխաղացման:

«Ամերիկայի հայկական համագումարը խորապես անհանգստացած է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օժանդակության աճող անհավասարակշռությունից և նշում է, որ ԱՄՆ քաղաքականությանը համահունչ, նման օժանդակություն տրամադրելիս պետք է պահպանվի հավասարություն՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ինչ վերաբերում է Հայաստանին տրամադրվող օժանդակության, Սենատի հատկացումների Պետական, օտարերկրյա գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովի (SFOPS) նախագահ Լինդսի Գրեհմը (Հանրապետական, Հարավային Կարոլինա) և հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ) փոփոխություն են մտցրել 2020թ, ֆինանսական տարվա (FY) SFOPS Ղեկավարի փաթեթում` Հայաստանին աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու համար` նպաստելու ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական զարգացմանը: Այս փոփոխությունը կավելացնի Հայաստանի համար արդեն առաջադրված ֆինանսական միջոցները՝ 17,633 միլիոն ԱՄՆ դոլար` Եվրոպային, Եվրասիան և Կենտրոնական Ասիան (AEECA) աջակցության հաշվի միջոցով:

Սենատի զեկույցում վերահաստատվել է նաև աջակցություն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, ինչպես նաև Արցախի համար մարդասիրական օգնություն: Մասնավորապես, «Հանձնաժողովը… հաստատում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Մինսկի գործընթացը: Պետքարտուղարը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավարները խորհրդակցելու են Հանձնաժողովի հետ այն ծրագրերի շուրջ, որոնք կարող են հետագայում պայմաններ ստեղծել հակամարտության հանգուցալուծման համար և կօգնեն լուծել հակամարտության բոլոր զոհերի մարդասիրական կարիքները»: Բացի այդ, զեկույցում առաջարկվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ Թմրամիջոցների միջազգային վերահսկման և օրենքի կիրառման համար:

Սենատի որոշմանը հետևում է գործողության ձեռնարկում Ներկայացուցիչների պալատում, որի ընթացքում կոնգրեսական Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) առաջարկած փոփոխությունը` լրացուցիչ 40 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Հայաստանին ժողովրդավարության կայացմանն աջակցելու համար, անցավ ճնշող մեծամասնությամբ: Որպես Ամերիկայի հայկական համագումարի 2019թ. Ազգային քարոզչական կոնֆերանս և Գալայի, Կոնգրեսական Սփիրի մեծարման երեկոյի մի մաս՝ Միացյալ Նահանգների ամերիկահայ առաջնորդներ ու ակտիվիստներ հանդիպեցին Սենատի պաշտոնյաների հետ և շեշտեցին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության կարևորությունը՝ ժողովրդավարության խթանման և օրենքի գերակայության ամրապնդման գործերում:

«Հայկական համագումարը ողջունում է Սենատորներ Գրեհմի և Վան Հոլենի փոփոխությունը՝ ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության», – ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այն ակտիվիստներին, ովքեր անցյալ շաբաթ ժամանեցին Վաշինգտոն՝ միանալու մեզ Կոնգրեսում՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի պաշտոնյաների հետ հանդիպումներին, որտեղ մենք քննարկեցինք ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների կարևորությունը՝ Ամերիկայի ազգային շահերին համահունչ, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը` աջակցելու Հայաստանի բարեփոխումներին»,- հավելեց Խալոյանը: Սենատի 2020թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը նաև վերահաստատում է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի ավանդական բացառությունները, ինչպես նաև պահպանում է հավասարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Միջազգային ռազմական կրթության ու վարժանքի (IMET) և Արտասահմանյան ռազմական ֆինանսավորման (FMF) (համապատասխանաբար՝ 600,000 դոլար և 1 միլիոն դոլար յուրաքանչյուր երկրին) նպատակով տրամադրվող ֆինանսավորման հարցում: Ազատության աջակցության մասին օրենքի 907 բանաձևը պարզ սահմանում է, որ ցանկացած ռազմական օգնություն չի կարող «օգտագործվել Հայաստանի դեմ հարձակվողական նպատակներով» կամ «խարխլել…» ղարաբաղյան հակամարտության «…խաղաղ կարգավորման նպատակով բանակցություններ վարելու շարունակական ջանքերը»:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

 

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30