Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանը միջազգային համաժողովին Իրանի եւ Վրաստանի հետ պայմանավորվածություններից խոսեց

Սեպտեմբեր 30,2019 15:25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում այսօր «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողով էր կազմակերպվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

5 տարին բավականաչափ ժամանակ է, որ արդյունքները գնահատեն կամ ձախողումները թվարկեն, այն, թե ինչ է հաջողվել կամ չի հաջողվել անել: Խնդիր է դրված 2019-ի վերջում ռազմավարության ճշգրտում անեն մինչեւ 2025-ը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին տարանցիկ ներուժի խնդիրները, ենթակառուցվածքների հարցը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ Հայաստանի տեսանկյունից՝ մենք միակ երկիրն ենք, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ ընդհանուր սահման չունենք մյուս անդամ որեւէ երկրի հետ: Դա, բնականաբար, հավելյալ ջանքեր է պահանջում մեզանից եւ մյուսներից: Բայց մենք գլոբալ երկու պրոյեկտների համար կապող օղակ կարող ենք լինել՝ Մետաքսի ճանապարհի եւ Արեւելյան գործընկերների ծրագրի շրջանակում: Դրանք ներդրումներ են պահանջում ու Հայաստանը պատրաստ է ներդրումներ կատարել:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր ելույթում հավելեց, որ ճիշտ է, Հայաստանը ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ անդամ որեւէ երկրի հետ, բայց կա Իրանը. «Դա այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս մեզ Հարավային Կովկասից Պարսից ծոց հասնել, Բանդար Աբասը կապում է Փոթի նավահանգստի հետ: Հայաստանը Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքները շարունակում է՝ 550 կմ երկարությամբ, որը կկրճատվի: Մենք պայմանավորվել ենք Վրաստանի եւ Իրանի հետ ինչպես հասնել Պարսից ծոց եւ Սեւ ծով: Երկաթգծի ճանապարհը նույնպես օգնում է»:

Հարցին՝ այդ ծրագիրը արդեն տարիներ շարունակ կա, բայց ի՞նչ ճանապարհներ կան այդ պլանի իրագործման համար՝ Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ վերջին մեկուկես տարում ՀՀ կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում ճանապարհային ենթակառուցվածքների մեջ, այս տարի մենք մոտ 30 մլն դոլար ենք ծախսել՝ Հյուսիս-Հարավը չհաշված: Դա օգնում է իրանական գործընկերներին հայկական ճանապարհներով ավելի հեշտ գնալ: Մյուս կողմից մենք Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան պետական սահմանային անցման կետերի արդիականացման ծրագիրն ենք իրականացնում, այդ ոլորտում էլ ենք աշխատանքներ տանում, արդեն Բագրատաշենում աշխատանքներն ավարտվել են, Բավրայում եւ Գոգավանում են շարունակվում աշխատանքները, դա կօգնի Վերին Լարսով եւ Սեւ ծովով հասնել Ուկրաինա, այնտեղից էլ Բելառուս եւ ԵԱՏՄ այլ երկրներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30