Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ պրոռեկտոր. «Իմ նշանակումը նախարարի ընկերը լինելու հետ կապ չունի»

Սեպտեմբեր 30,2019 15:02

Aravot.am-ը ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր, Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ընկեր Արթուր Իսրայելյանից հետաքրքրվեց` իսկապե՞ս «ընդդիմադիր» նյութերը թույլ չի տալիս տեղադրել ԵՊՀ կայքում, ինչպես Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը: Նրանից նաեւ մեկնաբանություն խնդրեցինք Էմին-Տերյանի մեկ այլ գրառման վերաբերյալ, որտեղ ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակը նշում էր, որ Իսրայելյանը «ոչինչ չի հասկանում լրատվությունից և PR-ից, ղեկավարում է ԵՊՀ ճապոներենի, կորեերենի և չինարենի կենտրոնները, բայց այդ լեզուներից որեւէ մեկը չգիտի, ունի փառահեղ անցյալ. մասնակցել է ՀՀԿ հնարավոր բոլոր քարոզարշավներին հայտնի է փողով քննության համար «բարեխոսելու» տաղանդով»:

Մեր զանգից հետ պարոն Իսրայելյանը դուրս եկավ ԵՊՀ դահլիճից, որտեղ ընթանում էր ԵՊՀ 100-ամյակի շրջանակում ընթացող մի միջոցառում, եւ նեղսրտած ասաց, քանի որ տոն է, ուստի չէր ցանկանա այն փչանար, սակայն, այնուամենայնիվ մի փոքր պարզաբանեց:

«Ի՞նչ է նշանակում կորեերեն, չինարեն կամ ճապոներեն լեզուներ չիմանալով ղեկավարել այդ լեզուների կենտրոնները, ուղղակի կարելի է կատարած աշխատանքը նայել եւ գնահատել, թե քանի կորեացի ունենք, կորեերեն սովորող, կամ չինարեն սովորող, այլ ոչ թե չի տիրապետում իրավիճակին, լեզուներ չգիտի եւ այլն… Ուղղակի չէի ցանկանա ավելի մանրամասն խոսել, քանի որ այսօր տոն է»,-ասաց պրոռեկտորը:

Հարցրինք` իսկ նախարար Հարությունյանի համակուրսեցի լինելն իրեն «թեւ» տալի՞ս է: «Եվ պարոն նախարարն է այդ մասին խոսել, եւ ես եմ գրել, որ իմ նշանակումը դրա հետ ամենեւին կապ չունի»-ասաց պրոռեկտորը: Ապա հավելեց. «Ես ընդհանրապես ասում եմ այն, ինչ կա, որովհետեւ սա փոքր երկիր է, բոլորը, բոլորին ճանաչում են, թող նայեն անցած ճանապարհը, ով ինչով է զբաղվել…»

Նորից հարցրինք` մամուլի հաղորդագրությունների, ԵՊՀ կայքում տեղադրվող նյութերի գրաքննություն չի՞ եղել, ինչպես պնդում է Գեւորգ Էմին-Տերյանը: «Դրանք աշխատանքային կարգավորումներ էին, միայն աշխատանքային կարգավորումների մասին է խոսքը, այլ բառ չէի օգտագործի»,-շեշտեց Արթուր Իսրայելյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Արթուր Իսրայելյանի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30