Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը (նկարում) Թբիլիսիում անցկացված՝ լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի խաղարկության ուժեղագույնների խմբում ինը հնարավորից վաստակելով 7 միավոր՝ ճանաչվեց հաղթող ու նվաճեց պատվավոր մրցանակը:
Մեր հանրապետության մեկ այլ գրոսմայստեր՝ Հովիկ Հայրապետյանը Լեւան Պանցուլայայի հետ միասին իր անվան դիմաց գրանցեց 6,5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով պայքարն ավարտեց 2-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ