Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը վստահեցնում է՝ Վերին Լարսով բեռնափոխադրումների խնդիրը կկարգավորվի. «ԵԱՏՄ-ի թիվ մեկ պրոբլեմը միասնական տրանզիտային գոտին է»

Սեպտեմբեր 30,2019 13:49

Այսօր «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցին՝ Վերին Լարսում հայաստանյան բեռնատարներ են կանգնած, այստեղ դուք խոսում եք տրանսպորտային փոխադրումների արդյունավետությունից, ի՞նչ կարող է փոխվել՝ պատասխանեց. «Հենց այդ նպատակով էլ պարբերաբար պետք է կազմակերպել նմանատիպ քննարկումներ տարբեր հարթակներում եւ ի վերջո բերել միասնական ստանդարտի ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ եւ տարիֆներ գաղափարները: Հենց այդ նպատակով էլ այսօր հավաքվել ենք»:

Հարցին՝ այդ խնդիրը կկարգավորվի՞՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Վստահ եմ: Իրականության մեջ ԵԱՏՄ-ի թիվ մեկ պրոբլեմը եւ դա ոչ միայն ՀՀ-ի, այլ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների պրոբլեմն է, որ միասնական տրանզիտային գոտին, միասնական տրանզիտային կարգավորման գաղափարը պատշաճորեն ներդրված չի, ինչը մենք փորձում ենք անել, որովհետեւ ԵԱՏՄ տարածքում փոխադրման կանոնները, տեղաշարժի կանոնները պետք է լինեն ստանդարտ, հակառակ դեպքում ԵԱՏՄ-ի արդյունավետությունը հարցականի տակ են: Այսօր այդ հարցերը հնչեցին, նույնիսկ պատասխաններ հնչեցին, հուսով եմ, արդյունքներ կլինեն»:

Aravot.am-ը փոխվարչապետին հարցրեց՝ հայկական կողմը կաշկանդվածություն ունի՞ խնդիրները բաց տեքստով բարձրացնելու այդ հարթակում եւ պատասխաններ, լուծումներ ստանալու՝ նա պատասխանեց. «Բացարձակ: Ի՞նչ կաշկանդվածություն»:

Նա օրինակներ ուզեց, որոնք այս շրջանակում բազմաթիվ են՝ ավտոմեքենաների ներմուծում, փոխադրումներ եւ այլն: Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ես խորհուրդ եմ տալիս այս միջոցառմանը հետեւեք, սա առաջին պանելն էր եւ շարունակվելու է մինչեւ վաղը, վստահ եմ, որ սուր քննարկումներ կլինեն եւ պրոբլեմները խորը, դետալիզացված այստեղ կքննարկվեն: Մենք հիմա գնում ենք խորհրդի նիստին, որտեղ նույնպես այդ հարցը քննարկվելու է»: Նա վստահեցրեց՝ ոչ թե հույս կա, որ այդ հարցը կկարգավորվի, այլ՝ լուծում լինելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30