Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք որոշումներ ենք կայացնում շատ երկար ու շատ դանդաղ, մինչեւ կայացնում ենք՝ աշխարհն այլ է լինում». Տիգրան Սարգսյանի քննադատությունն ու ուշագրավ ելույթը

Սեպտեմբեր 30,2019 13:25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում այսօր «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողով էր կազմակերպվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Համաժողովին ուշագրավ ելույթ ունեցավ ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա հայտարարեց, որ կոնսենսուս կա, թե ինչ է պետք անել, բոլորը հասկանում են, որ տարանցիկ հսկայական ներուժի հնարավորություն կա, պետք է ենթակառուցվածքները կարգի բերենք եւ այլն, թվում է, թե ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ, բայց երբ նայում են, թե այդ ընթացքում աշխարհում ինչ է կատարվում այդ պլանում, տեսնում են, որ Կենտրոնական Ասիայի երկրները ժամանակակից տարանցիկ համակարգերի ստեղծման ուղղությամբ լուրջ քայլեր են անում: Դա համալիր ծրագիր է, որի հետ ծանոթանալը շատ օգտակար է, այնտեղ դետալ առ դետալ կա, թե ինչ պետք է անել ամեն ուղղությամբ. «Չնայած դրան, որ մենք մեծ հաշվով ճիշտ ենք ամեն ինչ հասկանում, փոխանցումների ծավալը ԵԱՏՄ-ի միջոցով չի մեծանում: Պրոբլեմը, կարծում եմ, հետեւյալում է՝ պրոբլեմը որոշումներ ընդունման արագությունն է, մենք որոշումներ ենք ընդունում շատ երկար ու շատ դանդաղ: ԵԱՏՄ-ում, ես կարծում եմ, քննարկման առարկա պետք է դառնա՝ իսկ ինչո՞ւ ենք մենք հասարակ բաները տարիներով քննարկում ու որոշում՝ չնայած կա հասկանալի է, թե ինչ է պետք անել: Մինչ մենք որոշում ենք կայացնում, աշխարհն արդեն այլ է դառնում ու նույնիսկ այն որոշումերը, որ մենք պատրաստել ենք, պարզվում է, արդեն ուշացած են, հնացել են»:

Ճիշտ այդպես, ըստ Տիգրան Սարգսյանի, միության համաձայնագիրն ընդունվեց, այն իմպլեմենտացվել էր, բայց պարզվեց, որ խոսք չկա թվային օրակարգի մասին. «Մենք ստիպված վազեցինք նախագահների մոտ ու ասեցինք՝ գիտեք, առանց թվային օրակարգի ոչ մի միություն էլ չի լինի, այն կփլվի»:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ չնայած պարզ է, որ անհեռանկարային է լինելու առանց թվային օրակարգի առաջ շարժվել, բայց էլի կային կոլեգաներ, որ ասում էին՝ դեռ ձեր ձեռքի տակ եղած լիազորությունները չիրացրած՝ վազում եք նախագահների մոտ ու նոր լիազորություններ, լծակներ ուզում:

Տիգրան Սարգսյանը սկսեց քննադատել, որ աշխարհը այս իրավիճակում, արագ որոշումներ կայացնելու մեխանիզմներ է մշակում, իսկ դուք մինչեւ նախագիծը մշակում եք, առաջանում է այլ իրավիճակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30