Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ ակադեմիկոս Սախարովի պողոտայում, բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել՝ հաջակցություն քաղբանտարկյալների: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, ցույցի մասնակիցներին իրենց աջակցություն են հայտնել «մոսկովյան գործով» անցնող Եգոր ժուկովին, Պավել Ուստինովին և մյուս քաղբանտարկյալներին: Ցույցին ներկա են գտնվել նաև Խաչատուրյան քույրերի աջակիցները, որոնք վեր էին բարձրացրել ընտանեկան բռնության դեմ կարգախոսներով պաստառներ:
Տեղեկատվության համաձայն՝ բողոքի ցույցին մասնակցել է ավելի քան 25 հազար մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, ռեփեր Face-ը, հայտնի բլոգեր Յուրի Դուդը: Նավալնին ելույթ է ունեցել հավաքվածների առաջ և ցույցն անվանել է հաջողված: «Մենք տեսնում ենք՝ ինչպես են ծնվում քաղաքական նոր գործիչներ»,-ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ