Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կարծում է, որ վերջին 12 ամիսներին արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չի գրանցվել: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին Մամեդյարովը հայտարարել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից:
«Կարևոր է նշել, որ ՄԱԿ ԳԱ-ի նախորդ տարվա ընդհանուր քաղաքական քննարկումներից հետո հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց ձեռք չի բերվել, չնայած վերջին երկու տարիներին երկու պետությունների ղեկավարների ուղիղ շփումներին և արտգործնախարարների հանդիպումներին»,-ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ «Երևանն իր հայտարարություններով և գործընթացներով խոչընդոտում է խաղաղ լուծում գտնելու փորձերին»: Մամեդյարովը նաև նշել է, որ բանակցային գործընթացը չի կարող հավերժ տևել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ