Ucom ընկերությունը Երևանում հոկտեմբերի 6-9 կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019-ի տեխնիկական հովանավորն է։ WCIT 2019-ն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը» կարգախոսի ներքո։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը` WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` UATE-ն։
Համաշխարհային մասշտաբով ամենակարևոր ՏՏ իրադարձությունը Հայաստանում հյուրընկալելը հնարավոր է դարձել Ucom ընկերության համահիմնադիր և զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանի ջանքերի շնորհիվ, ով հանդիսանում է նաև WITSA տնօրենների խորհրդի անդամ և ԱՏՁՄ նախագահ։
«Բանակցությունների արդյունքը հայտնի է դարձել դեռևս 2016 թվականի հոկտեմբերին, երբ Ucom-ի աջակցությամբ Հայաստանի 9 մարզերում ներդրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Բրազիլիայում տեղի ունեցած WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի էին արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից․ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, հանրաճանաչ բանախոսներ, քաղաքականություն սահմանողներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։
Կարդացեք նաև
«Յուքոմ» ընկերություն