Սիրիայում հայկական մարդասիրական խումբը հանդիպել է Սիրիայում ՄԱԿ-ի ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ: Հայ մասնագետները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները:
Ականազերծողները 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել, որից 90 հազար քառակուսի մետրը պատկանում է 2 մաքրված ականադաշտի: Հավաստագրերն ու քարտեզները պաշտոնապես հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին: Այժմ ականազերծողներն աշխատանքներ են իրականացնում 3-րդ ականադաշտում:
Բացի դրանից հայ բժիշկները բժշկական ծառայություններ են մատուցում 5 հիվանդանոցներում: Հայ մասնագետները ծրագրում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ և առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնել Հալեպի բնակչության համար:
Կարդացեք նաև
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2127117064249863&id=1513184855643090&__xts__[0]=68.ARACpBKAcft3dUnmCBLa5EjCApDtmhcJo-ckyhHUkoqOAezFgvZFVIL3tAmsonYitTkjAoTUfoGR5GnTvXw2eaqSaeFc8sYMP0zAayz9KLNHd_ONdgHMn-fkdMVTn_uhM29OG439_BFpYP669AQOjJTGpzL_KhEEXkMWCNMkMaVThkGw3w-vhahFybe-w3UW9WDJzVrv_2IzvKhfJ9K3DmmwaOx4JqWCjzTV5LiL5K688xm7A77raHwlrT3lsyTyRo0GVRpt704Y4t7RLheVpti59KMWAeur0qZQiniZ8yWkzhXucVXTg-dFQPKtCjhFcGSOJTPnqN6pSAEQYTCh_-Zo8ukb&__tn__=-R