Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ։
Հայաստանի հրեական համայնքը Իսրայելում և աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց հավատակից եղբայրների ու քույրերի հետ միասին նշում է այս գեղեցիկ տոնը, որը խորհրդանշում է տարվա նորամուտն ու ներքին նորոգման սկիզբը։ Այս կապակցությամբ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություն բոլոր նախաձեռնություններում։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ գոհունակությամբ հիշատակել Իսրայելում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին որոշումը։ Այն վստահաբար նոր լիցք է հաղորդելու երկու պետությունների և մեր երկու ժողովուրդների միջև բարեկամությանը, որն ունի խոր պատմական արմատներ։
Կարդացեք նաև
Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը մեծապես շահագրգռված է տեղի հրեական համայնքի ամրապնդմամբ և պատրաստակամ է ցուցաբերել ամենայն աջակցություն այդ հարցում։
Վերստին շնորհավորում եմ Ռոշ Հաշանայի կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք և երջանկություն։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ